Freenet.am
Freenet.am Freenet.am
My Freenet Registration FAQ News Contacts
Freenet.am
Օգնության հեռ.`
(060) 623 556
EN AM
Ընդամենը 24041 օգտագործող (4088 վերագրանցված, 3676 նոր) և 4718 անհատական վեբ կայք է գրանցված Freenet.am-ում:
Մուտք Freenet.am

Անուն`
Ծածկագիր`
Մոռացե՞լ եք ծածկագիրը
Գրանցել Էլ. հասցե @ freenet.am

Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)
Bullet V. Խնդիրների լուծում
Հարց
Իմ հարցը այստեղ չկա:
Պատասխան
Եթե Ձեր հարցը այստեղ չկա, կարող եք զանգահարել կամ նամակ գրել մեզ:

Օգնություն ստանալու համար նշեք Freenet.am-ում Ձեր գրանցման անունը և նկարագրեք հարցը:
Հարց
Ինչո՞ւ ես չեմ ստացել ինձ ուղարկված նամակը:
Պատասխան
Եթե չեք ստացել Ձեզ ուղարկված որևէ նամակ, հավանաբար դա մեր SPAM-ի ֆիլտրման համակարգի պատճառով կլինի:

Մեր SPAM-ի ֆիլտրման համակարգը ցանկացած մերժման դեպքում ուղարկող կողմին վերադարձնում է պատասխան, որը պարունակում է մերժման հստակ տեխնիկական պատճառը:

Որպեսզի մեր մասնագետները քննեն և փորձեն լուծել յուրաքանչյուր նմանատիպ խնդիր, հարկավոր է ուղարկող կողմից խնդրել, որ Freenet.am-ից ստացած մերժման տեխնիկական պատճառը պարունակող պատասխանը ուղարկի Freenet.am արտաքին տեստավորման էլ. փոստի հասցեով, որը կարող եք իմանալ` զանգահարելով մեզ:
Հարց
Ինչո՞ւ իմ նամակը տեղ չի հասել:
Պատասխան
Որպեսզի հասկանաք Էլ. փոստի հետ կապված հնարավոր խնդիրները, պետք է իմանաք Էլ. փոստի աշխատանքի հիմնական սկզբունքները, օրինակ`

- Իրականում գրեթե անհնար է, որ նամակը ուղղակի կորչի: Այն կամ տեղ է հասնում, կամ ուղարկողի մոտ է վերադառնում (օրինակ, եթե հասցեն սխալ է նշած):

- Ուղարկված նամակը հիմնականում տեղ է հասնում շատ կարճ ժամանակում: Երբեմն նամակները ուշանում են հերթերի, ցանցային գերբեռնվածության կամ ստացող կողմի անհասանելիության պատճառով: Բոլոր դեպքերում նամակը չի կորչում և մնում է հերթի մեջ, մինչև չլրանա հերթում պահելու որոշված ժամանակահատվածը: Freenet.am-ի սերվերների վրա այդ ժամանակահատվածը 1 օր է: Եթե 1 օրվա ընթացքում նամակը տեղ չհասնի, այն հեռացվելու է հերթից և վերադարձվելու է ուղարկողին համապատասխան սխալի նկարագրությունով:

- Բացի դրանից, եթե Freenet.am-ի սերվերը առաջին 3 ժամվա ընթացքում չի կարողանում ուղարկել նամակը, այն ծանուցանում է այդ մասին ուղարկողին: Հաճախ օգտագործողները նման ծանուցումը սխալմամբ նամակը տեղ չհասնելու մասին տեղեկության տեղ են դնում, սակայն կարևոր է նկատել այդ ծանուցման սկզբի տողերը`
"This is a warning message only. Will keep trying within 1 day"...

- Հաճախ նամակը տեղ չի հասնում հետևյալ պատճառներով`
(1) հասցեն սխալ է նշած
(2) հասցեն ճիշտ է, բայց չի կարող նամակ ընդունել (օրինակ, եթե իրեն հատկացված տեղը (disk quota) լրացել է):

- Եթե նամակ եք ուղարկել և ստացել եք սխալի մասին պատասխան (ծանուցում) մի ջնջեք այն, քանի որ այն պարունակում է սխալի հստակ նկարագրություն: Ուշադրությամբ կարդացեք այն:

- Երբեմն պատահում է, որ նամակ եք ուղարկում և սխալի մասին ծանուցում չեք ստանում, քանի որ Ձեզ հատկացված տեղը (disk quota) լրացել է: Այս ցավալի դեպքում նամակը կարող է կորչել:

Իհարկե ոչ ոք երաշխավորված չէ սարքավորումների կամ համակարգի սխալներից, սակայն դա քիչ հավանական է:
Հարց
Ինչո՞ւ չեմ կարող իմ հիմնական կատալոգում (home directory) որևէ ֆայլեր տեղադրել:
Պատասխան
Օգտագործողին չի թույլատրվում հիմնական կատալոգում (home directory) որևէ ֆայլեր կամ պանակներ ստեղծել: Դրա համար կա հատուկ պանակ FILES անունով: Կարող եք այն օգտագործել ցանկացած ֆայլեր կամ պանակներ պահելու համար, որոնք ոչ Էլ. փոստին են վերաբերվում, ոչ էլ Ձեր անհատական վեբ կայքին:
Հարց
Ինչո՞ւ իմ անհատական վեբ կայքի փոխարեն իմ ֆայլերի ցուցակն եմ տեսնում:
Պատասխան
Ձեր անհատական վեբ կայքը տեսնելու համար public_html հատուկ կատալոգում
պետք է մի ֆայլ ստեղծեք, որը պետք է ունենա հետևյալ անուններից որևէ մեկը`
index.html
index.htm
default.html
default.htm

Հենց այդ ֆայլը կլինի Ձեր անհատական վեբ կայքի առաջին էջը:
Հաշվի առեք, որ անունները տառաշարազգայուն են:

Նաև հաշվի առեք, որ վերը նշված ֆայլերը գործում են ըստ նշված հերթականության:
Այսինքն, օրինակ, եթե ունենաք և index.htm, և index.html ֆայլերը,
ապա գործելու է index.html ֆայլը:
Հարց
Ես մոռացել/կորցրել եմ իմ ծածկագիրը: Ի՞նչպես վերականգնել այն:
Պատասխան
Եթե մոռացել կամ կորցրել եք Ձեր ծածկագիրը, կարող եք փոխել այն և նոր ծածկագիր ունենալ այցելելով «Մոռացե՞լ եք ծածկագիրը» բաժինը:

Այնտեղ պետք է ճիշտ լրացնեք Ձեր գրանցման տվյալները, որից հետո կկարողանաք նոր ծածկագիր ունենալ:

Հիշեք, որ միայն ԲՈԼՈՐ տվյալները ՃԻՇՏ հավաքելով` կկարողանաք փոխել ծածկագիրը:

Եթե ծածկագիրը փոխելու հետ կապված խնդիրներ ունենաք, զանգահարեք մեզ կամ նամակ գրեք:

Valid HTML 4.01 Transitional

Copyright © 2010 "Freenet.am". All rights reserved.
Developed and Supported by ASNET-AM