Հայկական Ազատ Ցանցը (Freenet.am) տրամադրում է ԱԶԱՏ (ԱՆՎՃԱՐ) ինտերնետային ծառայություններ Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ազգային տեղեկատվական ենթակառույցների զարգացմանը նպաստելու համար: Freenet.am-ը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝ ԱԶԱՏ էլեկտրոնային փոստի ծառայություն (E-mail service), ԱԶԱՏ վեբ կայքերի տեղադրման ծառայություն (Webhosting service) և ԱԶԱՏ հեռախոսագծային միացման ծառայություն (Dial-up access service)՝ ազգային WWW ռեսուրսների մատչելիությամբ պրոկսի (proxy) սերվերի միջոցով:
Հետևելով ինտերնետի լավագույն ավանդույթներին` Freenet.am-ը ԱԶԱՏ ծառայություններ է տրամադրում անհատներին, ինչպես նաև շահույթ չհետապնդող, ուսումնական, գիտահետազոտական, պետական և այլ հիմնարկություններին: Եթե ցանկանում եք միանալ Freenet.am-ին, կարող եք գրանցվել
ԳՐԱՆՑՈՒՄ բաժնում, բայց չմոռանաք ուշադրությամբ կարդալ օգտագործման պայմանները, որոնց պետք է համաձայնություն տաք:
Freenet.am-ը ստեղծվեց 1997թ.
Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) Ինտերնետ նախագծի (Internet Project) շրջանակներում: Նախագծի նպատակն էր աջակցել Հայաստանի ինտերնետի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:
Սկզբնական նախագիծը ավարտվեց 2006թ.-ին, որից հետո UNDP-ն Freenet.am-ի կառավարումը հանձնեց
Հայաստանի ինտերնետ հանրությանը (ISOC-AM): Freenet.am-ի
տեղակայումը և տեխնիկական սպասարկումը տրամադրում է Հայաստանի Ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցը
ASNET-AM, որը հանդիսանում է
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) լաբորատորիաների համատեղ կառույց: