Freenet.am
Freenet.am Freenet.am
My Freenet Registration FAQ News Contacts
Freenet.am
Օգնության հեռ.`
(060) 623 556
EN AM
Ընդամենը 24043 օգտագործող (4088 վերագրանցված, 3678 նոր) և 4718 անհատական վեբ կայք է գրանցված Freenet.am-ում:
Մուտք Freenet.am

Անուն`
Ծածկագիր`
Մոռացե՞լ եք ծածկագիրը
Գրանցել Էլ. հասցե @ freenet.am

Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)
Bullet III. Անհատական վեբ կայքերի ծառայություն (Webhosting service)
Հարց
Ի՞նչպես անհատական վեբ կայք գրանցել Freenet.am-ում:
Պատասխան
Գրանցվելով Freenet.am-ում` Դուք սկզբից միայն Էլ. փոստի հասցե եք ստանում: Եթե ցանկանում եք նաև գրանցել անհատական վեբ կայք Freenet.am-ում, ապա կարող եք դա անել «Իմ Freenet» բաժնում:

Անհատական վեբ կայքը հարկավոր է գրանցել (բացել) միայն մեկ անգամ, որից հետո կկարողանաք ազատ օգտագործել
Ձեր անհատական վեբ կայքը: Իրականում այդ գրանցումը ընդամենը մի հատուկ կատալոգ է ստեղծում (public_html անունով կատալոգ Ձեր հիմնական կատալոգում (home directory)): Այդ գործողությունը Դուք այլ կերպ չէիք կարողանա կատարել, քանի որ օգտագործողին չի թույլատրվում հիմնական կատալոգում (home directory) որևէ նոր պանակ ստեղծել:

Ձեր անհատական վեբ կայքը հասանելի կլինի հետևյալ հասցեով (URL)`

http://freenet.am/~username,

որտեղ username-ը Ձեր Freenet.am-ի մուտքի անունն է:

Եթե երբևէ որոշեք հեռացնել Ձեր անհատական վեբ կայքը, ապա պետք է ընդամենը ջնջեք public_html հատուկ կատալոգը Ձեր հիմնական կատալոգից (home directory) SFTP միացման միջոցով:

Հիշեք, որ անհատական վեբ կայքի գրանցումը (բացումը) կատարվում է միայն «Իմ Freenet» բաժնից, իսկ հեռացումը միայն` SFTP միացման միջոցով:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ:
Ձեր անհատական վեբ կայքը կարող է արգելափակվել կամ հեռացվել եթե այնտեղ տեղադրված լինեն Freenet.am ծառայությունների օգտագործման պայմանները խախտող նյութեր:
Հարց
Ի՞նչպես փոփոխել անհատական վեբ կայքի տվյալները:
Պատասխան
Եթե արդեն գրանցել եք անհատական վեբ կայք Freenet.am-ում, կարող եք SFTP ապահով միացման միջոցով փոփոխել անհատական վեբ կայքի տվյալները:

SFTP միացման միջոցը միակն է, որի օգնությամբ Freenet.am-ի օգտագործողները կարող են փոփոխել անհատական վեբ կայքի տվյալները: SFTP միացումը կարող եք կատարել WinSCP ազատ տարածվող ծրագրային փաթեթի մեր պատրաստված տարբերակի օգնությամբ:

Հետևեք ստորև բերված քայլերին:


  • Ձեր համակարգչի վրա արտագրեք (Download) WinSCP փաթեթի մեր տարբերակը (ZIP արխիվ), որը պատրաստ է Freenet.am-ին միանալու համար: ZIP արխիվում կա "Winscp419" պանակ "winscp419.exe" և "winscp419.ini" ֆայլերով:

  • Դուք պետք է բացեք ZIP արխիվը Ձեր համակարգչի որևէ տեղում և աշխատեցնեք "winscp419.exe" ֆայլը: Այն ոչ թե տեղադրվող փաթեթ է (install package), այլ կատարվող ծրագիր:

  • Ծրագիրը աշխատեցնելուց հետո կարող է հայտնվել հետևյալ պատուհանը, որտեղ պետք է սեղմել Run կոճակը:
    WinSCP

  • Այնուհետև, հետևյալ պատուհանում սեղմեք Login կոճակը:
    WinSCP

  • Առաջին անգամ միանալիս կարող է հայտնվել հետևյալ պատուհանը: Այստեղ ընտրեք Yes պատասխանը, որպեսզի Freenet.am-ին անվտանգ միացման բանալին գրանցվի Ձեր համակարգչի վրա:
    WinSCP

  • Այժմ եկավ ժամանակը նշելու Freenet.am-ի Ձեր անունը և ծածկագիրը:
    Յուրաքանչյուրը հավաքելուց հետո սեղմեք OK կոճակը
    WinSCP

    WinSCP

  • Եթե ճիշտ հավաքեք վերը նշվածը, կհայտնվի WinSCP ծրագրի հետևյալ պատուհանը: Այստեղ Ձեր համակարգչի դիսկերը (local hard drives) հասանելի են ձախից, իսկ Ձեր Freenet.am-ի տվյալները` աջից: Ձեր անհատական վեբ կայքի տվյալները գտնվում են public_html անունով հատուկ կատալոգում:
    WinSCP

  • Այժմ կարող եք Ձեր համակարգչից տվյալներ տեղափոխել դեպի Ձեր անհատական վեբ կայք և հակառակը` օգտվելով Freenet.am-ի ԱԶԱՏ վեբ կայքերի տեղադրման ծառայությունից (Webhosting service):

Հարց
Տրամադրու՞մ է արդյոք Freenet.am-ը PHP/CGI/Perl լեզուների օգտագործման հնարավորություն:
Պատասխան
Ոչ
Freenet.am-ի ԱԶԱՏ վեբ կայքերի ծառայությունը (Webhosting service) միայն սովորական HTML էջեր է ապահովում:

Valid HTML 4.01 Transitional

Copyright © 2010 "Freenet.am". All rights reserved.
Developed and Supported by ASNET-AM