Freenet.am
Freenet.am Freenet.am
My Freenet Registration FAQ News Contacts
Freenet.am
Օգնության հեռ.`
(060) 623 556
EN AM
Ընդամենը 24041 օգտագործող (4088 վերագրանցված, 3676 նոր) և 4718 անհատական վեբ կայք է գրանցված Freenet.am-ում:
Մուտք Freenet.am

Անուն`
Ծածկագիր`
Մոռացե՞լ եք ծածկագիրը
Գրանցել Էլ. հասցե @ freenet.am

Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)
Bullet II. Էլ. փոստի ծառայություն
Հարց
Տրամադրու՞մ է արդյոք Freenet.am-ը պաշտպանություն անցանկալի էլ. հաղորդագրությունների (SPAM-ի) դեմ:
Պատասխան
Այո:
Անցանկալի էլ. հաղորդագրությունները (SPAM-ը) ողջ աշխարհի խնդիրն են:
Մենք շարունակ ջանքեր ենք գործադրում, որպեսզի բարելավենք SPAM-ի դեմ պաշտպանությունը
Freenet.am-ում:

Ներկա պահին օգտագործվում են SPAM-ի դեմ պաշտպանության հետևյալ միջոցները`
- RBL սև ցուցակներ
- ստատիկ սև ցուցակներ
- REGEX ֆիլտրում:
Հարց
Ո՞րն է Freenet.am-ում յուրաքանչյուր էլ. հաղորդագրության առավելագույն թույլատրելի չափը:
Պատասխան
Freenet.am համակարգի միջոցով ուղարկվող կամ ստացվող յուրաքանչյուր էլ. հաղորդագրության չափը պետք է լինի ոչ ավել քան 10Մբ: Հաշվի առեք, որ կցված ֆայլերի չափը մեծանում է մոտ 35%-ով MIME կոդավորման հաշվին: Այսպիսով`
ուղարկվող կամ ստացվող յուրաքանչյուր էլ. հաղորդագրության չափը իրականում կարող է լինի ոչ ավել քան 7,4Մբ:

Հարց
Տրամադրու՞մ է արդյոք Freenet.am-ը նամակների վերաուղղորդման (mail forwarding) հնարավորություն:
Պատասխան
Ոչ:
Կապուղիների սահմանափակման պատճառով Freenet.am-ը ներկա պահին չի ապահովում նամակների վերաուղղորդման (mail forwarding) հնարավորություն: Սա նշանակում է, որ Freenet.am-ի օգտագործողը չի կարող նշել որևէ այլ Էլ. փոստի հասցե, որտեղ կուղարկվեն իր Freenet.am-ում ստացված բոլոր նամակները:
Հարց
Գործու՞մ է արդյոք Freenet.am-ում POP3 միացման ձևը:
Պատասխան
Ոչ:
POP3 միացման ձևը Freenet.am-ում չի գործում:
Փոխարենը կարող եք օգտագործել IMAP կամ Webmail միացման ձևերը:

Valid HTML 4.01 Transitional

Copyright © 2010 "Freenet.am". All rights reserved.
Developed and Supported by ASNET-AM