|
|
Նորություններ
 |
|
26/04/2010 |
|
Freenet.am Պորտալի ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ ... |
|
Վերջապես բացվեց Freenet.am Պորտալի ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ :
Նորացված սարքավորմանը ի հավելումն, այժմ ունեցանք բոլորովին նորացված ինտերֆեյս:- Նոր օգտագործողների գրանցումը կրկին գործում է:
- Նախկինում գրանցված բոլոր օգտագործողները անցնելու են միանգամյա վերագրանցում` անձնական տեղեկությունները թարմացնելու նպատակով: Վերագրանցման գործընթացը կսկսվի անմիջապես առաջին մուտք գործելուց հետո: Վերագրանցումն չանցած օգտագործողների տվյալները հեռացվելու են համակարգից Freenet.am Պորտալի նոր տարբերակի բացումից մեկ տարի անց:
- Freenet.am-ում անհատական վեբ կայքեր ունեցող օգտագործողները կարող են տվյալները թարմացնելու համար օգտագործել նոր ավելի անվտանգ տարբերակը: Ավելին իմանալու համար կարդացեք ՀՏՀ համապատասխան բաժինը:
- «Իմ Freenet» բաժնի նոր տարբերակը այժմ կրկին գործում է:
- Freenet.am-ում գրանցված, բայց անհատական վեբ կայքեր չունեցող օգտագործողները կարող են վեբ կայք գրանցել «Իմ Freenet» բաժնում:
- Freenet.am-ում գրանցված յուրաքանչյուր օգտագործողին այժմ տրամադրվում է 50Մբ չափով տվյալներ պահելու հնարավորություն (ներառյալ էլ.փոստը և անհատական վեբ կայքը):
- Ավելի քիչ անցանկալի էլ. հաղորդագրություններ (SPAM) Ձեր փոստարկղում մեր շարունակական ջանքերի շնորհիվ:
Մենք շարունակ աշխատում ենք կատարելագործել Freenet.am ծառայությունները:
Ձեր առաջարկները և մեկնաբանությունները կարող եք ուղարկել հետևյալ հասցեով`freenet@freenet.am
|
|
|